ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը խզելու առաջարկը

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը խզելու առաջարկը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարել 1921-ին կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Իրենց նամակում պատգամավորները հատկապես ընդգծել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։

«Ես կարող եմ ասել, որ այժմ դեռ պետք է ուսումնասիրվի պատգամավորների նամակը, հասկանալու համար, թե դրանով ինչ են նրանք ստույգ առաջարկում», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան, «Նովոստի»-ին հղոըմով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

1991-ի պայմանագրի չեղարկման առաջարկը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---