Ղազախստանից հայ ուսանողուհին գիտական թանկարժեք հոդվածները «դարձրել է» անվճար

Ղազախստանից հայ ուսանողուհին գիտական թանկարժեք հոդվածները «դարձրել է» անվճար

PanARMENIAN.Net - Ղազախստանաբնակ հայ ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանը ստեղծել է Sci-Hub կայքը, որտեղից կարելի է գրեթե ցանկացած գիտական աշխատություն ներբեռնել, ընդ որում անվճար` այլ կայքերում դրա համար առնվազն $ 30 է հարկավոր: Կայքն այնքան պահանջված է դարձել, որ խոշորագույն գիտական Elsevier հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքի դեմ:

Ինչպես գրում է Meduza-ն, որոշ գիտական աշխատանքներ այնքան թանկ են, որ մատչելի չեն նույնիսկ Հարվարդի համալսարանի համար: Վերջերս 15 հազար գիտնական կոչ էր արել բոյկոտել Elsevier հրատարակչությունը, քանի որ այն աստղաբաշխական գումարներով է վաճառում գիտական աշխատանքները:

Հրատարակչության շահույթը հասնում է մեկ միլիարդի, այն դեպքում, եր գիտնականները հրատարակման համար ոչինչ չեն ստանում: Հաճախ նրանց համար նույնիսկ հասանելի չեն սեփական աշխատությունները, քանի որ իրենց համալսարանը կարող է բաժանորդագրում չունենալ: Որպեսզի Cognition հանդեսը աշխատությունը տեղադրի բոլորի համար հասանելի բաժնում, գիտնականը պետք է ավելի քան 2000 դոլար վճարի: Ընդ որում, հեղինակավոր ամսագրերում հոդվածներ չունենալու դեպքում գիտական աշխարհում անհնար է կարիերա անել:

Որպես հետևանք, գիտնականները (նույնիսկ ամենահեղինակավոր և բարձր վարկանիշ ունեցող արևմտյան բուհերից) ստիպված են հնարքների գնալ անահրաժեշտ աշխատությունները ստանալու համար: Օրինակ, նրանք ստեղծել են հատուկ ֆորումներ, որտեղ խնդրում են գործընկերներին ուղարկել այս կամ այն աշխատությունը: Նույն նպատակների համար Twitter-ում կա «մասնագիտական» հեշթեգ` #icanhazpdf:

Ալեքսանդրա Էլբակյանը, որը սովորել է Ղազախստանի ազգային տեխնիկական համալսարանում, նույնպես այդ խնդրի հետ բախվեց` չկարողանալով գնել թանկարժեք հոդվածները: Եվ նա որոշեց պայքարել դրա դեմ: 2011-ին Էլբակյանը ստեղծեց Sci-Hub կայքը: Կայքի սկզբունքը հետևյալն է. հարցում ստանալով, կայքը ստուգում է, արդյոք անհրաժեշտ աշխատությունն առկա է նույնպես ցանցահենային LibGen կայքում: եթե ոչ, ապա ալգորիթմը շրջանցում է փեյվոլը հրատարակչության կամ անհրաժեշտ ամսագրի կայքում: «Բանալիները» տրամադրում են այն գիտնականները, որոնց համալսարանները միացած են տվյալների այս կամ այն բազային: Ամեն անգամ առաջին անգամ հարցված հոդվածը ավելացվում է LibGen բազային: Հաջորդ հարցման ժամանակ արդեն Sci-Hub-ը հոդվածը պետք է այնտեղից վերցնի:

2015-ի նոյեմբերին Նյու Յորքի դատարանը որոշեց առգրավել sci-hub.org դոմենը: LibGen-ի դոմենը ևս առգրավվեց: Elsevier հրատարակչությունը վստահեցնում էր դատարանին, որ Sci-Hub միջոցով օրական մինչև 1000 աշխատանք է ներբեռնվում: Էլբակյանը պատմել է, որ եթե հաշվելու լինենք բոլոր հրատարակչություններն ու ամսագրերը, ապա ընդհանուր առմամբ խոսքը հարյուր հազարավոր հոդվածների մասին է: Ընդ որում յուրաքանչյուր ներբեռնված հոդվածի հետ կայքերն ավելի անկախ են դառնում` կայքին միայն մեկ անգամ է պետք փաստաթուղթ ստանալ:

Elsevier-ը վնասը գնահատում է 750-150 000 դոլար յուրաքանչյուր ներբեռնված աշխատության համար` այսինքն խոսքը կարող է գնալ միլիարդավոր վնասների մասին: Հավանաբար, ԱՄՆ դատարան ոչ ոք չի ներկայանա` Sci-Hub և LibGen-ի սերվերները գտնվում են Ռուսաստանում և Նիդերլանդներում, իսկ կայքերն արդեն աշխատում են այլ դոմեններով: Էլբակյանը հանդես է գալիս տեղեկատվության ազատ տարածման օգտին: ԱՄՆ դատարանին հասցեագրված նամակում նա քննադատել է Elsevier-ին գիտնականներից գումարներ շորթելու համար:

«Իմաստային առումով ցանցահենությունը տեղեկատվության պատճենումն է, որի դեպքում տեղեկատվությունն ավելանում է, իսկ գողության դեպքում առարկան մի սուբյեկտի մոտից անհետանում է, մյուսի մոտ` հայտնվում: Դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Բուդդային է վերագրվում բավականին հայտնի արտահայտությունը. «Հազարավոր մոմեր կարելի է վառել մեկ մոմից և նրա կյանքը չի կրճատվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես»: Կարելի է հավելել, որ տեղեկատվությունը չի պակասում, երբ այն պատճենում են: Հակառակը` ավելանում է»,-գրել է կայքի հիմնադիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---