Ավստրալացի նորընտիր պատգամավորն առաջին իսկ ելությում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալացի նորընտիր պատգամավորն առաջին իսկ ելությում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյից նորընտիր պատգամավոր Թրենտ Զիմերմանն իր առաջին ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թրենտ Զիմերմանը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում փոխարինել է հայկական արմատներ ունեցող Ջո Հոքին: Հոքն այժմ ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանն է և երկար տարիներ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

«Հայերը պատմական վիթխարի անարդարություն տեսած ժողովուրդ են: Նրանք ցեղասպանության են ենթարկվել, որի դրոշմը մինչ օրս կրում են հայ համայնքները: Լավագույն մխիթարանքը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, հատուցումը և հաշտեցումը: Հուսով եմ, որ Թուրքիան, միջազգային հանրությունն ի դեմս ԱՄՆ-ի, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Զիմերմանը, հայտնում է Արցախպրեսը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արին Մարգարյանը ողջունել է Զիմերմանի քայլը` շեշտելով, որ նա Ջո Հոքիի գործի հետևորդն է: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Զիմերմանին իր առաջին ելույթի կապակցությամբ` արգասաբեր աշխատանք մաղթելով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---