Նախարար. Գազի սակագինն իջեցնելու համար բանակցում ենք ՌԴ-ի հետ

Նախարար. Գազի սակագինն իջեցնելու համար բանակցում ենք ՌԴ-ի հետ

PanARMENIAN.Net - Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում գազի գինը լրացուցիչ իջեցնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին մարտի 14-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը:

Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ $165-ը կգործի մինչև 2016-ի ապրիլի 1-ը. ՌԴ-ն երկարացրել է ՀՀ համար գազի արտոնյալ գինը մինչև 2016-ի առաջին եռամսյակի ավարտը:

«Բանակցությունները ընթացքում են, համապատասխան աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են և ավարտից հետո կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է Յոլյանը, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե հնարավոր է՝ համաձայնագիր չկնքվի և ապրիլի 1-ից գազի դիմաց կրկին վճարենք 189 դոլար, Լևոն Յոլյանը պատասխանել է. «Չեմ կարծում»:

2015-ին Հայաստանի համար գազի սակագինը 1000 խ/մ դիմաց $189-ից իջեցվել է մինչև $165:

Իսկ թե ինչու են բանակցությունները ձգձգվում, նախարարն ասել է. «Աշխատանքային գործընթաց է, մոտակա ժամանակներս մենք ձեզ կտեղեկացնենք վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին»:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։

Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

Կարդացեք նաև՝ ԶԼՄ-ներ. «Գազպրոմը», հավանաբար, ստիպված կլինի երկարաձգել զեղչը ՀՀ համար և $50 մլն կկորցնի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---