ՌԴ ավիափոխադրողները զգուշացնում են տոմսերի հնարավոր թանկացման մասին

ՌԴ ավիափոխադրողները զգուշացնում են տոմսերի հնարավոր թանկացման մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ավիափոխադրողները զգուշացնում են տոմսերի հնարավոր թանկացման մասին, քանի որ ավելացել է օդանավակայաններում հավաքվող գումարը: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն «Վեդոմոստիի» վրա հղումով:

Ըստ «Շերեմետյեվո» օդանավակայանի ներկայացուցչի, ավիահանգույցի սակագներն ընթացիկ տարում կաճեն միջինը 7,4 տոկոսով, ինչը գրեթե երկու անգամ պակաս է 2015-ի գնաճից, որը 12,9 տոկոս էր կազմում:

«Դոմոդեդովո» օդանավակայանի վարչակազմը մարտին 15 տոկոսով բարձրացրել է վայրէջքի և թռիչքի համար գանձվող գումարը, և 26 տոկոսով` ավիացիոն անվտանգության համար գանձվողը: Ընդ որում, մարտի 30-ից օդանավակայանը 27 տոկոսով կավելացնի միջազգային ավիաուղիներից գանձվող գումարը, իսկ ներքին ավիաուղիների համար` 43 տոկոսով: Այդ մասին հայտնել է ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը, տեղեկությունը հաստատել են նաև «Դոմոդեդովոյում»:

«Վնուկովոյում» սակայն խոստացել են չբարձրացնել ամառային նավիգացիայի համար սակագները, պահպանելու համար գրավչությունը փոխադրողների համար:

«Աճող ծախսերը զգալիորեն կազդեն ավիաընկերությունների վրա: Մենք բազմիցս ենք ասել, որ սակագների բարձրացումն ու իրական մրցակցության բացակայությունն օդանավակայանների միջև բացասական հետևանքներ կունենա: Մասնավորապես, արդյունքում կբարձրանան տոմսերի գները»,-ասել են S7 ավիաընկերությունում:

Ավելի վաղ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կատարել էր ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հունիս - հուլիս ամիսների համար գների ուսումնասիրություն, որի համաձայն հունիսին դեպի Մոսկվա չվերթի արժեքը կլինի $187.00, կամ 91 880.00 դրամ, իսկ հուլիսին դեպի Մոսկվա չվերթի արժեքը կլինի $187.00, կամ 91 880 դրամ: «Արմենիա»-ն 17 ուղղությունով չվերթներ կիրականացնի:

Կարդացեք նաև. «Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---