Հունվար-փետրվարին էլէներգիայի արտադրությունն աճել է 7%-ով

Հունվար-փետրվարին  էլէներգիայի արտադրությունն աճել է  7%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7%-ով ավելացել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1.8%-ով, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27%-ով։

Հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1.3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ 2015-ի 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի:

Հայաստանը նաև մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ $5 մլրդ:

Կարդացեո նաև՝ ՋԷԿ-երի համար գումար կա, ԱԷԿ-ի համար՝ ոչ

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---