ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. Շարքից հանվել է ադրբեջանական ТОС-1 հրանետ և 3 ԱԹՍ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. Շարքից հանվել է ադրբեջանական ТОС-1 հրանետ և 3 ԱԹՍ

PanARMENIAN.Net - Հայ հրետանավորնեը շարքից հանել են ադրբեջանական ТОС-1 հրանետ («Սոլնցեպյոկ»), իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 3 հարվածային ԱԹՍ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 3 հարվածային ԱԹՍ»,-ասվում է գրառման մեջ:

Հայտնի է, որ Ադրբեջանական զինված ուժերի արսենալում կա 18 միավոր ТОС-1 տիպի հրանետ: TOC-1 «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ընթերցեք նաև. Ադրբեջանական ստորաբաժանում է ջախջախվել. Տեխնիկան ու զոհերին թողել են հայկական տարածքում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---