Մոգերինիի ներկայացուցիչ. ԵՄ-ն մշտական կապի մեջ է ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ

Մոգերինիի ներկայացուցիչ. ԵՄ-ն մշտական կապի մեջ է ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչն անդրադառձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակին: Նա հայտնել է, որ Եվրոպական միությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների հետ:

Միաժամանակ, Կոսյանչիչը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղը պետք է ադրբեջանական դառնա», ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը։

«Մենք չենք մեկնաբանում քաղաքական առաջնորդների առանձին հայտարարությունները»,-ասել է ներկայացուցիչը։

Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Արցախպրես. Հայկական կողմը հետ է վերադարձրել կորցրած դիրքերը

Դավիթ Բաբայան. Մենք ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ` ինչպես 1991-1994թթ.

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---