Ադրբեջանցիները «Սմերչով» վրիպել են 2 կիլոմետր

Ադրբեջանցիները «Սմերչով» վրիպել են 2 կիլոմետր

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 5-ի գիշերն Ադրբեջանը «Սմերչ» կամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր կիրառել Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ մարտերում:

Օրվա ընթացքում Ադրբեջանը փորձեց հերքել «Սմերչերի» կիրրառման փաստը՝ սպառնալով, սակայն, որ կկիրառի նրանք, երբ հարկ գտնի:

PAN-ը եղել է հրթիռակոծված տարածքներում ու ֆիքսել համազարկային կայանքի հարցածի հետքերը:

«Սմերչը», սակայն, հայկական կողմին որևէ վնաս չի հասցրել. Ադրբեջանը կարևոր ռազմական օբյեկտ էր թիրախավորել հարավ-արևելքում, բայց 2 կմ վրիպել է:

ԼՂՀ արտգործանարախության մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով համակարգի կիրառումը, հայտարարել է, որ «Սմերչի» գործարկումը Ստեփանակերի համար ընկալելի չէ:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանն ունի 30 «Սմերչ», որոնցից 18-ը գնել է Ռուսաստանից, 12-ը՝ Ուկրաինայից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---