ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Օբամային հրաժարվել Բաքվին ռազմական օգնություն տրամադրելուց

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Օբամային հրաժարվել Բաքվին ռազմական օգնություն տրամադրելուց

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել 1994 թ. հրադադարի մասին պայմանագրից հետո Ադրբեջանի լայնածավալ հարձակման կապակցությամբ, գրում է «Ասպարեզը»:

«Կոչ ենք անում Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, տրամադրել Լեռնային Ղարաբաղին արտակարգ իրավիճակներում նախատեսված օգնություն, Պետդեպի փաստահավաք առաքելություն գործուղել` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունների վերականգնման աշխատանքերը»,-ասվում է նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ Ադրբեջանի հարձակումները վկայում են Ալիևի ագրեսիվ քաղաքականության մասին: Նրանք ԱՄՆ իշխանությունների ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին հարձակման մասին որոշումը Ալիևը կայացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից մի քանի ժամ անց: Մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաները «բացահայտ կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ոչ ուժային միջոցներ»:

«Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել ԱՄՆ գործող քաղաքական գծից, որը հավասարության կեղծ նշան է դնում: Հետագա հարձակումներն ու ապակայունացումը կանխելու նպատակով կոչ ենք անում դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և, հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, առաջին օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել»,-ասվում է նամակում, հայտնում է Armenia Today-ը:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական դիրքերն ու բնակավայրերը, այդ թվում ծանր զինատեսակներից:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավորվ: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---