ԵԱՀԿ «եռյակ». Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԵԱՀԿ «եռյակ». Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ «եռյակը» ապրիլի 12-ին Բեռլինում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում դադարեցնել բռնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եռյակի» անդամ են ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը, ինչպես նաև նախորդ և գալիք տարվա նախագահողները: Այժմ ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, անցյալ տարի նախագահել է Սերբիան, իսկ 2017-ին նախագահելու է Ավստրիան:

«Նախարարներն ու գլխավոր քարտուղար Զանիերը կոչ են արել հակամարտության կողմերին «դադարեցնել բռնությունն ու պահպանել հրադադարի ռեժիմը», ինչպես նաև շեշտել են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---