Իտալիայում ՀՀ դեսպանը՝ Libero-ին. Ադրբեջանի վայրագությունները ԼՂ-ում բնորոշ են ԻՊ-ին

Իտալիայում ՀՀ դեսպանը՝ Libero-ին. Ադրբեջանի վայրագությունները ԼՂ-ում  բնորոշ են ԻՊ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վայրագություններն Արցախում բնորոշ են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճին: Այս մասին իտալական Libero պարբերականի հետ զրույցում ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը։

«Կան հիմնավոր փաստեր, որ ադրբեջանական բանակին աջակցում էին տասնյակ վարձկաններ: Որոշ աղբյուրներ հայտնում են Ռաքքայից տեղափոխված ISIS(ԻՊ)-ի ահաբեկիչների մասին: Դրանք դեռ հիմնավոր փաստեր չեն սակայն: Կատարված վայրագությունները բնորոշ են Isis-ի գործելաոճին: Թալիշ գյուղում սպանվել են քաղաքացիական բնակիչներ, ինքներդ նայեք այս լուսանկարներին…»,- հոդվածագիր Լեոնարդո Պիչինին մեջբերում է դեսպանի խոսքը և նշում, որ 37-ամյա Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը շատ բառեր չի օգտագործում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նկարագրելու համար, այլ ցուցադրում է «Կալաշնիկովով» գնդակահարված ծերերի, ինչպես նաև ադրբեջանական բանակում կռվող վարձկանների կողմից գլխատված և խոշտանգված հայ զինվորների նկարները:

Հոդվածագիրն ընդգծում է, որ իր երկրի սահմաններում տիրող լուրջ իրավիճակը նկարագրելիս դեսպանը խոսում է շատ կիրթ իտալերենով, գրում է Tert.am-ը:

«Նույնիսկ 90-ականների չորս տարի տևած պատերազմի ժամանակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրներից մեծաքանակ մուսուլման վարձկաններ էր օգտագործում: Առավել ապշեցուցիչ էր Հեքմաթիյարի խմբավորումից երեք հազար աֆղան գրոհայինների առկայությունը, Բասաևի չեչեններից բացի: Եվ այսօր Ադրբեջանը իրական պատերազմ է վարում վերաբռնակցելու Լեռնային Ղարաբաղը, որը դե ֆակտո անկախ է 1991-ից և որտեղ բնակչության 95% հայեր են, կռվելու համար օգտագործում է ոչ միայն մուսուլման վարձկաններ, այլ նաև Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության կողմից հրապարակած ֆաթվաներ:

Եվ այս ամենը Էրդողանի թուրքական կառավարության աջակցությամբ: Դեռ ավելին, արդեն 20 տարի է, ինչ ադրբեջանցիները նպաստում են Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության կողմից ֆաթվաների ընդունմանը, որոնք ուղված են կովկասյան տարածաշրջանում միակ քրիստոնյա երկրի և մեր ժողովրդի դեմ»,-նշել է դեսպանը:

Նրա խոսքով, այս գործողությունները բռնապետության հետևանք են, ադրբեջանական բռնապետության, որը, չնայած հեղինակության վերականգնմանն ուղված ծախսատար արշավների, առավել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից մեղադրվում է իր քաղաքացիների հիմնարար իրավունքների պարբերաբար խախտումների մեջ: Ժամանակագրական կարգով վերջինը Եվրոպական խորհրդարանի բանաձևն է, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ռեժիմի դեմ:

Ղազարյանը շեշտել է, որ հայկական կողմը ձգտում է միջազգային կառույցների կողմից ադրբեջանական վայրագությունների դատապարտմանը, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, մենք չենք տեսնում դիվանագիտական գործիքի այլընտրանք:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է:

ԱԳ փոխնախարարը՝ իտալական Rai News 24-ին. Բանակցություններին ԼՂ ներկայությանն այլընտրանք չկա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---