11  22.04.16 - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

Լավրով. Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել

Լավրով. Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել

PanARMENIAN.Net - Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել։ Այս մասին Երևանում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը այն մասին, որ հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը:

«Ինչպես ասաց պարոն Լավրովը, Կազանում փաստաթուղթը մերժողը Հայաստանը չի եղել, այլ Ադրբեջանն էր», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանը նկատել է, որ նույն մերժումն Ադրբեջանը արել է ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ նաև Սոչիում, Մոսկվայում, Աստրախանում, Պետերբուրգում:

2011 թվականի հունիսի 24-ին Կազանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՀՀ, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև եռակողմ բանակցություններ տեղի ունեցան: Բանակցություններից առաջ շատերը վստահություն էին հայտնում կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման ու համապատասխան փաստաթղթի ստորագրման վերաբերյալ: Սակայն Ալիևը տապալել է բանակցությունները` վերջին պահին 10 նոր առաջարկ ներկայացնելով:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ապրիլի 7-ին հայտնել է. «2011-ին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»:

Նալբանդյանն ասուլիսին տեղեկացրել է, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման առանցքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն է և դրա հետևանքների հաղթահարման հարցերն են եղել:

«Ադրբեջանական արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին: ՌԴ և ԵԱՀԿ ՄԽ եռակողմ համանախագահների հետ մենք փորձում ենք միջոցներ գտնենք հաղթահարելու Բաքվի կողմից ստեղծված խոչընդոտները՝ վերահաստատելով 1994 և 1995-ին հաստատված հրադադարը, համապատասխան պայմաններ ապահովել կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ հայկական և ռուսական կողմերը համակարծիք են այն հարցում, որ ուժի կիրառումը անընդունելի է և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի:

ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան ԼՂ-ում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման կողմնակից է

ՌԴ ԱԳՆ. Հնարավոր զինադադարի հիմքում ԼՂ վերաբերյալ 1994-ի և 1995-ի համաձայնագրերն են

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---