Արցախի ազատամարտիկների միությունը ՊԲ-ին ավելի քան 500 մլն դրամ է հանգանակել

Արցախի ազատամարտիկների միությունը ՊԲ-ին ավելի քան 500 մլն դրամ է  հանգանակել

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ամբողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահից, իր ամբողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղել է նաև Արցախի ազատամարտիկների միությունը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի այն, որ առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով:

Այս համատեքստում, օրերս, միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, ՊԲ-ին տրամադրվել է 543 մլն դրամ:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարինապրիլի 4-20-ը փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, մոտ $6 մլն 890.000 (3.317.000.000 դրամ)։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում:

Օբնինսկի հայ համայնքը «ՈւԱԶ» մեքենաներ է նվիրաբերել ԼՂ պաշտպանության բանակին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---