Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար

Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը ներողություն է խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Նա դա արել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ:

«Խոսքերս սկսում եմ 101 տարի առաջ կոտորված, արտաքսված հայերին, ասորներին և քաղդեացիներին հիշատակելով: Ցավոք, առերեսումից խուսափելը նոր ցեղասպանությունների առաջ ճանապարհ է բացում: Մինչդեռ եթե որևէ պետություն առերեսվում է անցյալի հետ, դա չի նշանակում, թե նվաստանում է: Ընդհակառակը, ցավը մեղմացնում է»,- ասել է Յուքսեքդաղը, թուրքական Yeniasya-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Եզրափակելով իր ելույթը Յուքսեքդաղն ասել է. «Հայ ազգից ներողություւն ենք խնդրում։ Ներողություն ենք խնդրում հորեղբայր Գրիգորից, մեր ընկեր Գարոյից և մեր քրոջից` Ռոզայից»:

Ապրիլի 22-ինԹուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:

Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը: «Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ասել է HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլոն:

Ստամբուլում ակցիայով կոչ է արվել առերեսվել պատմությանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---