5  28.04.16 - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիի մամուլի ասուլիսը

$30 մլն-ի վարկ ՀԲ-ից՝ էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը

$30  մլն-ի վարկ ՀԲ-ից՝   էլեկտրաէներգետիկ  համակարգի առողջացմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին $30 մլն վարկ տրամադրելու ծրագրը` «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի» (ԱՀԾ) համար: Այս մասին լրագրողների ասել է Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

Նա նշել է, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը, գրում է Panorama.am-ը:

ՀԲ Երևանի գրասենյակի գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը նշել է, որ վարկը հատկացվելու է կոնկրետ չափերի արդյունքների դիմաց և այս վարկով օժանդակում են կառավարության արդեն իսկ գործող ծրագրին:

2016-ի փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժինը:

Իսկ 2015-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $21 միլիոն վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին (ՊՀԱԾ III): Վարկը տրամադրվում է փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարի մարման ժամկետով:

Այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---