Արոնյանը հաղթել է Կարլսենին Ստավանգերում

Արոնյանը հաղթել է Կարլսենին Ստավանգերում

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում սպիտակներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Chess.am հաղորդմամբ, Արոնյանը հաղթել է 31-րդ քայլին։ Ոչ ոքի արդյունքով խաղն ավարտել է Գիրի-Գրանդելիուս զույգը։ Արոնյանն ու Մագնուս Կարլսենը 5 միավորով կիսում են 1-2 հորիզոնականները։ 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Պենտալա Հարիկրիշնան։

Ավելի վաղ Արոնյանը հաղթել է Պավել Էլջանովին: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 45-րդ քայլին ստիպել էր մրցակցին հանձնվել: Առաջին 6 տուրում հայ շախմատիստի պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---