Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը շարունակում է նվազել29 ապրիլի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 472 հազար քաղաքացի: Այդ մասին ասվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության տվյալներում: Նրանցից 310 հազարը տղամարդ է, 162 հազարը՝ կին: ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 380 հազար մարդ, աշխատունակ տարիքի է` 18-59 տարեկան: 2015-ի դեկտեմբերի սկզբի տվյալներով, ՌԴ-ում կար ՀՀ մոտ 488.5 հազար քաղաքացի: Ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների առյուծի բաժինը`(ավելի քան 394.6 հազար մարդ) աշխատունակ տարիքի էր: 2014-ի դեկտեմբերի դրությամբ ՌԴ-ում 514.5 հազար ՀՀ քաղաքացի էր գտնվում, որոնցից ավելի քան 431 հազարը, 18-59 տարեկան: Այդպիսով` ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը 2016-ի ապրիլին 2015-ի դեկտեմբերի համեմատ կրճատվել է 16.5 հազարով: Ընդ որում, աշխատունակների քանակը նվազել է 14.6 հազարով: Իսկ 1 տարի 3 ամսում ՌԴ-ում գտնվող աշխատունակ տարիքի հայաստանցիների քանակը կրճատվել է մոտ 50 հազարով: 2015 թվականին որպես մասնավոր տրանսֆերտ Հայաստան է փոխանցվել մոտ $ 1.2 մլրդ՝ 2014-ի $ 1.728 մլրդ դիմաց որից $ 915 մլն-ն` Ռուսաստանից՝ 2014-ի $ 1.434 մլրդ դիմաց: 1 տարում ՌԴ-ից փոխանցումները նվազել են 36%-ով: 2015-ի դեկտեմբերի դրությամբ ՌԴ-ում է գտնվել Ադրբեջանի 518 հազար քաղաքացի և Վրաստանի մոտ 30 հազար քաղաքացի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |