Մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է զոհվել

Մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---