ԵՄ-ն կստուգի հայկական ատոմային ռումբի մասին լուրերը11 մայիսի 2016 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը դեռ չի մեկնաբանում ապրիլի վերջում որոշ ԶԼՄ-ներում հայտնված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Երևանը միջուկային զենք ունի, հայտնում է Interfax-ը: «Ես պետք է ստուգեմ դա: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման մասին: Դուք գիտեք, թե որն է մեր մոտեցումը, այն պարզ է»,-ասել է Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետի հայտարարությանը: Ապրիլի 29-ին Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանն ատոմային զենք ունի: «Մենք ատոմային զենք ստեղծելու հնարավորություն ունենք»,-ասել էր նա: Հետո հավելել էր. «Մենք ատոմային զենք ունենք»: Ավելի վաղ խորհրդարանում Բագրատյանը կոչ էր արել ատոմային զենք ստեղծել` համարելով դա ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ապահովելու միակ միջոցը: Ավելի ուշ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության | Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը Զբոսայգու տնօրենությունը հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովեն ԶԼՄ-ների աշխատակիցների համար Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի» Նա նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը |