ՌԴ ռազմակայանի մարտական ուղղաթիռների անձնակազմերի վարժանքներ՝ ՀՀ-ում

ՌԴ ռազմակայանի մարտական ուղղաթիռների անձնակազմերի վարժանքներ՝ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում անցկացվել են Մի-8 և Մի-24 մարտական ուղղաթիռների անձնակազմերի վարժանքներ: Օդաչուները սովորել են օդից աջակցել մոտոհրաձգային ստորաբաժանումներին և հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին, կառավարել թիրախները բարձր լեռնային գոտու պայմաններում, գրում է Tvzvezda.ru-ն:

Լեռնային պայմաններում Մի-8 և Մի-24 ծանր ուղղաթիռների կառավարումն իր յուրահատկություններն ունի: Հարկավոր է շատ զգուշավոր վարել ուղղաթիռը լեռնանցքների և գագաթների միջև, ուստի բոոր թռիչքներն իրականացվում են հրահանգիչների ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---