ԼՂՀ ԱԺ-ում քննարկել են զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակության հարցը

ԼՂՀ ԱԺ-ում քննարկել են զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակության հարցը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ի տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Պետական բյուջեի 2015թ. կատարողական հաշվետվություններով հանդես են եկել առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները:

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015-ի կատարողականը, որի համաձայն, պետական բյուջեից բնագավառին է ուղղվել 5մլրդ 750մլն դրամ, կատարողականը՝ 5 մլրդ 499,8 դրամ կամ նախատեսվածի 95,6%-ը:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ ոլորտին է հատկացվել 20մլրդ 761մլն 292հազ դրամ, կատարողականը՝ 19 մլրդ 228 մլն 863 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 92,6%- ը:

ԱԺ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին են առաջադրել հանրապետություն ներկրվող դեղորայքի որակին, առողջապահության բնագավառում իրականացվող կադրային քաղաքականությանը, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակությանը և բնակչության կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև մայիս 17-ին, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը տեղեկատվություն էր ներկայացրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:

Ընթերցեք նաև. Ինչ աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ն զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքներին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---