Բակո Սահակյանը թալիշցիների հետ է հանդիպել. Սոցիալ-տնտեսական խնդիրներն են քննարկվել25 մայիսի 2016 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը,հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ բնակիչները վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվեն, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»: Մայիսի 24-ին ԼՂՀ կառավարությունը գյուղից հեռացած թալիշցիներին առաջարկել էր այլ բնակավայրեր տեղափոխվել Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |