Henley & Partners. ՀՀ-ն 110-րդն է աշխարհի քաղաքացիությունների վարկանիշում

Henley & Partners. ՀՀ-ն 110-րդն է աշխարհի քաղաքացիությունների վարկանիշում

PanARMENIAN.Net - Շվեյցարական խորհրդատվական Henley & Partners ընկերությունը, որը զբաղվում է քաղաքացիության և մուտքի արտոնագրերի ստացման խնդիրներով, հրապարակել է աշխարհի քաղաքացիությունների իր առաջին վարկանիշը`Quality of Nationality Index (QNI): Վարկանիշը ցուցադրում է աշխարհի տարբեր երկրների անձնագրերի անաչառ գնահատականը:

Ըստ վարկանիշի, Հայաստանը 110-րդ տեղում է և համարվում է «միջին» որակի քաղաքացիություն ունեցող երկիր: Ընդհանուր առմամբ փորձագետները 2011-2015թթ. 182 քաղաքացիություն են ուսումնասիրել տարբեր ցուցանիշներով: Վարկանիշում քաղաքացիության սանդղակը հաշվարկված է 0-100%-ի սահմանում:

Ընկերությունը վարկանիշը կազմել է պրոֆեսոր Դմիտրի Կոչենովի հետ համաձայն, վերջինս գլխավորում է Ներդրումային միգրացիայի խորհուրդը:

Վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է 83,1%-ով: Նրան հաջորդում է Դանիան, հետո` Ֆինլանդիան: Մի քանի բացառությամբ, աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցնում են ԵՄ պետությունները:

ԱՄՆ-ն վարկանիշի 28-րդ տեղում է: Ռուսաստանը կիսում է 0-60-րդ տեղը Չինաստանի և Քաթարի հետ: Վատագույն ցուցանիշներն ունեն Աֆղանստանը` 160 հորիզոնական (14,4%) և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը` 161 հորիզոնական (14,3%):

Quality of Nationality Index-ն առաջին վարկանիշն է, որը հաշվի է առնում ինչպես ներքին գործոնները (էկոնոմիկայի ծավալները, մարդկային ներուժի զարգացումը, հասարակական կարգն ու կայունությունը), այնպես էլ արտաքին (առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, արտերկրում առանց վիզայի ապրելու և աշխատելու հնարավորություն), որոնք ազդում են այս կամ այն քաղաքացիության որակական ցուցանիշների վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---