Հալեպում հայուհի է զոհվել. Նոր Գյուղը հրթիռակոծվում է 6 հունիսի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը, տեղեկացնում է «Արևելքը»: Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը: Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |