ՀՀ-ից արտահանումն աճել է 20.1%-ով 5 ամսում, ներմուծումը՝ 0.9%-ով

ՀՀ-ից արտահանումն աճել է 20.1%-ով  5 ամսում, ներմուծումը՝ 0.9%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի 5 ամսում աճել է 5.5%-ով՝ 2015-ի առաջին 5 ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական, հունիսի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալները:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին աճել է 6.8%-ով՝ 2015-ի հունվար-մայիսի նկատմամբ:

ՀՀ-ից արտահանումը 2016-ի հունվար-մայիսին աճել է 20.1%-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով:

Ըստ նախնական, մայիսի 20-ի (շտապ հավաքագրված) տվյալների՝ Հայաստանում արտահանման ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է $512.6 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.7%-ով:

Միաժամանակ ներկրման ծավալը նված ծամանակահատվածում ավելացել է 18.4%-ով` կազմելով մոտ $1.156 մլրդ: Այսպիսով, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլին՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ ավելացել է 19.4%-ով՝ կազմելով մոտ $1.669 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---