Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Պապի ՀՀ այցին

Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Պապի ՀՀ այցին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի անունից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելության ծրագրին:

Պատվիրակությունը գլխավորում է Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, ծայրագույն վարդապետ Մեսրոպ Սարգսյանը և Դպրեվանքի տեսուչ ծայրագույն պատրիարք Թորգոմ Տոնոյանը, ասվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:

Հռոմի Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու»,-փոխանցել է քահանա Մելիքյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---