The Wall Street Journal. Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցը կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները

The Wall Street Journal. Հռոմի պապի՝  Ծիծեռնակաբերդ այցը կարող է սրել Վատիկանի և Անկարայի  հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-ին եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները, գրում է The Wall Street Journal-ը:

Այս այցը տեղի է ունենում Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, գրում է թերթը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ 2015-ին բարձրաձայնած «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը:

WSJ-ն հիշեցնում է, որ Թուրքիան 2015-ին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ արված հայտարարությանն արձագանքեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար անմիջապես հետ կանչելով: Դեսպանը վերադարձավ միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել այդ սխալը», գրում է Tert.am-ը:

Թերթը հիշեցնում է, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001-ին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին II կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»։

Թերթը գրում է, որ Պապի այցելության կոնտեքստում կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: Տասնամյակների ընթացքում ամենաուժեղ բախումները տեղի ունեցան, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին հայկական դիրքերի վրա՝ փորձելով գրավել ռազմավարական բարձունքներ, գրում է թերթը և հիշեցնում, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում:

Հռոմի պապն Ադրբեջան կայցելի այս աշնանը՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում նա կլինի նաև Վրաստանում։ Վատիկանը պաշտոնապես այդ երկու այցելությունները ներկայացնում է որպես Կովկասյան տարածաշրջան 1 ուղևորության 2 մաս:

Թերթը նշում է, որ Պապի այցը հնարավորություն կընձեռի ամրապնդելու Հայ առաքելական եկեղեցու հետ կապերը:

Նշվում է, որ սահման այցելությունն օրակարգում չկա, բայց նման ժեստը հատկանշական կլինի Պապի համար, ով սիրում է զարմացնել մարդկանց: 2014-ին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ է արել Արևմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատի մոտ աղոթելու համար:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Այցի շրջանակում պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանյան այցին ընդառաջ Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել՝ ասելով.«Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են ինձ մեջ հիացմունք և վիշտ: Հիացնումք՝ քանի որ Հիսուսի խաչի և ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կագնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա»:

Կարդացեք նաև՝ Վատիկանի խոսնակ. «Մեծ եղեռն»-ն ավելի ուժեղ եզրույթ է, քան «ցեղասպանություն»-ը

The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---