Չեխիայի նախագահը խորհուրդ է տվել խորհրդարանին քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Չեխիայի նախագահը խորհուրդ է տվել խորհրդարանին քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, հայտնում է Aysor.am-ը Պրահայում հրապարակվող «Օրեր» եվրոպական ամսագրի վրա հղումով:

«Հունիսի 22-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին։ Չեխիայի նախագահը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև քննարկի», - ասել է Չեխիայի նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկը։

2016-ի հունիսի 7-8-ին Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Միլոշ Զեմանը Հայաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտից հետո ասել էր, որ «կհորդորի խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն»:

«Կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակում, երբ դատապարտեցի 1915թ. Ցեղասպանությունը, այլև այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության: Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետևի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն», - Երևանում հայտարարել էր Չեխիայի նախագահը:

Ընթերցեք նաև. ԼՂՀ հիմնախնդիրը, Ցեղասպանության ճանաչումն ու ՀՀ-ԵՄ գործակցությունը. Սարգսյան-Զեման հանդիպում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---