Հռոմի պապ. Հայաստան ինձ աղոթքներով ուղեկցեք

Հռոմի պապ.  Հայաստան  ինձ  աղոթքներով  ուղեկցեք

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան այցից առաջ՝ հունիսի 24-ին, գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով դեպի Հայաստան իմ ուխտագնացության ընթացքում»,-գրել է Հռոմի պապը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին:

«Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում:

Կարդացեք նաև՝ Երբ և որտեղ է լինելու Հռոմի պապը. Ժամանակացույցն ու փակ փողոցների ցանկը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---