ՀՀ-ում սկսել են խաղադրույքներ ընդունել «Գահերի խաղում» զարգացումների վերաբերյալ

ՀՀ-ում սկսել են խաղադրույքներ ընդունել «Գահերի խաղում» զարգացումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը լայն ժողովրդականության պատճառով երկար ժամանակ է՝ գտնվում է միջազգային բուքմեյքերական ընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք առաջարկում են սերիալը դիտողներին կռահել այս կամ այն դրվագի շարունակությունը:

Տենդենցը հասել է նաև Հայաստան. սերիալի զարգացումների վերաբերյալ խաղադրույքներ է սկսել առաջարկել VivaroBet բուքմեյքերական ընկերությունը:

Հնարավոր է կատարել խաղադրույքներ՝ փորձելով կռահել, թե ով կզոհվի եթերաշրջանի վերջին դրվագում, կգրոհեն արդյոք սպիտակ քայլորդները Պատը, ում առաջինը ցույց կտան դրվագում, դիտորդների քանակը, և այլն:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Կարդացեք նաև. «Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---