ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն հունիսի 29-ին Փարիզում կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լավրովն ու էյրոն Փարիզում կքննարկեն քայլերը, որոնք Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համաձայնեցնեն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ`հաշվի առնելով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում, ինչպես նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի հետևանքները:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ նախագահ Շտայնմայերը հունիսի 29-ին կժամանի Հայաստան

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---