ԵԱՀԿ գործող նախագահ. ԼՂ հակամարտությունն էսկալացիայի պոտենցիալ ունի

ԵԱՀԿ գործող նախագահ.  ԼՂ հակամարտությունն էսկալացիայի պոտենցիալ ունի

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին կայցելի տարածաշրջան՝ ժամանելով Հայաստան: Ապա նա կայցելի Ադրբեջան և Վրաստան:

Այցը կկայանա ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում և նպատակ ունի նաև նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր մեջ էսկալացիայի պոտենցիալ է պարունակում: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պատասխանատվություն ենք կրում հնարավորինս մարել այդ վտանգը՝ հրադադարի, վստահության կառուցման քայլերի և բանակցությունների շուտափույթ մեկնարկի միջոցով»,- Բեռլինում լրագրողներին ասել է նախարարը, հայտնում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Վրաստանում տարածքային հակամարտություններին:

Հունիսի 23-ին Բեռլինում Շտայնմայերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ԼՂ հարցով առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու: «Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- մասնավորապես ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---