ԵԶԲ-ն 2016-ին ՀՆԱ 2,6% աճ է կանխատեսում Հայաստանում

ԵԶԲ-ն 2016-ին ՀՆԱ 2,6% աճ է կանխատեսում Հայաստանում

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), հաշվի առնելով տնտեսական ակտիվության ցուցանիշների աճը, Հայաստանում ՀՆԱ միջին տարեկան աճը 2016-ին կանխատեսում է 2,6%: Այդ մասին ասվում է ԵԶԲ գլխավոր տնտեսագետի խմբի պատրաստած «Մակրոտնտեսական տեսության» մեջ:

Նախորդ տեսության մեջ ՀՆԱ աճը կանխատեսվել էր 2-2,5%-ի սահմանում:

«ԵՏՄ երկրներում տնտեսական ակտիվության դինամիկայի դանդաղեցման ֆոնին ՀՀ-ում տնտեսական աճի տեմպերը 2016-ի 1-ին եռամսյակում ակնկալվածից բարձր են»,-ասվում է տեսության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ արտադրական հզորությունների աճն ու արտահանման հիմնական խմբերի գծով առաքումների աճը, չնայած անբարենպաստ գնային պայմաններին և թույլ արտաքին պահանջարկին, թույլ են տվել 2016-ի առաջին եռամսյակում գրանցել ՀՆԱ 4,4% աճ` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

2016-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 6,8%-ի` 2015-ի ապրիլի համեմատ, հունվար-ապրիլին կազմելով 6%: Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում հունվար-մայիսին հասել է 5,5%:

Ինչպես նշում են բանկի վերլուծաբանները, թույլ ներքին պահանջարկի պայմաններում, արդյունահանման աճը հանքարդյունաբերության ոլորտում և արտահանման աճը 2016-ին կլինեն ՀՀ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---