ԱԳՆ-ն հայտնել է Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին

ԱԳՆ-ն հայտնել է Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ երկու քաղաքացի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ հայտարարվել էր զոհվածների թվում մեկ ՀՀ քաղաքացու մասին: Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանը հայտնել էր, որ վիրավորների մեջ նույնպես հայեր կան:

Երկրորդ զոհի մասին տեղեկատվությունը հայտնելուց ժամեր անց ԱԳՆ-ն հերքում է տարածել՝ նշելով, որ ավելի վաղ զոհված համարվոեղ քաղաքացին ողջ է:

«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ։

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---