Շուշիում հռչակագիր են ընդունել. Որևէ տարածքի զիջում անընդունելի է

Շուշիում հռչակագիր են ընդունել. Որևէ տարածքի զիջում անընդունելի է

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Հայաստանից և Արցախից Շուշիում անցկացված նախաձեռնող հավաքի քննարկումից հետո հռչակագիր են ստորագրել, որը պայմանականորեն կոչել են «Շուշիի հռչակագիր», հայտնում է Արցախպրեսը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավելևս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետևյալի շուրջ և պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար:

Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները: Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը»:

Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր . «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելել. «Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---