Փոխոստիկանապետը հերքել է՝ Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում

Փոխոստիկանապետը հերքել է՝ Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում

PanARMENIAN.Net - Ոստիկանության և իրավապահ մարմինների հատուկ բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Առայժմ ընթանում են բանակցություններ: Իրենց պահանջը չի փոխվել, նույնն է՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին»,-հավելել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցություններին մասնակցում է Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ նման լուրեր են տարածվել, որ իրեն բերել են բանակցելու՝ փոխոստիկանապետն ասել է՝ ոչ, չեն բերել: Նա հավելել է, որ նման նպատակ առայժմ չկա:

Պողոսյանը նշել է, որ խմբի անդամները զինված են. «Իրենք տարածում են, որ ընդամենը վերցրել են գնդի զենքերը, սխալվում են, ի սկզբանե զինված հարձակում են գործել»:

Փոխոստիկանապետը կրկին անգամ հորդորել է հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից, ավելորդ արյունահեղությունից:

Հ.Պողոսյանն ասել է որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, նաև սպանված գնդապետ Արթուր Վանոյանի դին: Վիրավորների թվում է նաև ոստիկանության օպերատոր: Ըստ նրա՝ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը՝ ծանր: Ստացել են հրազենային վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում: Ա. Վանոյանը մահացել է հրազենային վնասվածքի հետևանքով հարձակման արդյունքում:

Նա չի նշել, թե զինված խումբը քանի հոգուց է կազմած: Իսկ ներսում պատանդները ոստիկանության վեց աշխատակից են:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է հաջողվել գրավել ՊՊԾ գունդը՝ Հ.Պողոսյանն ասել է. «Խաղաղ պայմաններում մեր ազգաբնակչության անդորրը պահող խաղաղ ոստիկանին մտնել սպանելով, ոստիկանի կողմից համարժեք պատասխան չստանալով»:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---