Սերժ Թանկյան. Պետք է որոշել, թե ինչպես դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից

Սերժ Թանկյան. Պետք է որոշել, թե ինչպես դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից

PanARMENIAN.Net - Հանրահայտ ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին, որն առաջացել է էրեբունու ՊՊԾ գնդի շենքի գրավման հետևանքով: «Իրավիճակն աշխարհում, կարծես, դուրս է գալիս հսկողությունից ամբողջ մոլորակով մեկ: Պատճառներն են այլատյացությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդ մտածելակերպն ու գործելաոճը»,-գրել է Թանկյանը ֆեյսբուքյան իրէջում:

Ըստ նրա, անզեն աֆրոամերիկացիների սպանություններն ԱՄՆ-ում, պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում, ոստիկանության ՊՊԾ շենքի զինված գրավումը Հայաստանում, խաղաղ բնակիչների սպանությունը Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլ երկրներում ԻՊ ահաբեկիչների կողմից`այս ամենն աշխարհում կատարվող ողբերգական իրադարձությունների անվերջանալի շարքի մի մասն է միայն:

«Մի բան պարզ է` քաղաքակրթությունն այն տեսքով, որ գոյություն ունի, սպառել է իրեն: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է ձերբազատվել միմյանց հանդեպ բռնությունից: Հայաստանումանհրաժեշտ է որոշել, թե ինչպես պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից, որը ղեկավարում և քանդում է երկիրը անկախացման օրվանից»,-ասել է երաժիշտը` նշելով, որ «մշակույթը, կարեկցելու ունակությունն ու հավասարությունը կարող են հաղթել»: Նա կոչ է արել պայքարել բացասական երևույթների դեմ «մտավոր կարողություններով, զսպվածությամբ և արդարացի»:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---