Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ կան

Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ կան

PanARMENIAN.Net - Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել:

Գործի շրջանակներում կրկին սկսված հետաքննության շրջանակում ոստիկանների կողմից Ստամբուլում և Տրապիզոնում համաժամանակյա գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել, CNNTurk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլում ձերբակալվել են ժանդարմերիայի 1 փոխգնդապետ, 2 ենթասպա, մեկ մասնագիտացված սերժանտ և 1 տպագրատան սեփականատեր: Ժանդարմերիայի 1 ենթասպա էլ ձերբակալվել է Տրապիզոնում:

Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---