Սերժ Սարգսյան. Մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է

Սերժ Սարգսյան. Մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի հանգուցալուծումից հետո Հայաստանում անհրաժեշտ է արագացնել հասարակական և քաղաքական կյանքում արմատական փոփոխությունների գործընթացը:

Այդ մասին է հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով լրագրողների ու հասարակական, մշակությանին, հոգևոր ու քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ:

«Անցած երկու շաբաթը և այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը: Աշխարհի որևէ երկիր նման բան իրեն թույլ տալու իրավունքը չունի: Առավել ևս դրա իրավունքը չուներ Հայաստանը», - նշել է նախագահը:

«Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», - նշել է Սերժ Սարգսյանը:

«Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է», - ասել է նախագահը:

«Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

Կարդացեք նաև. Սարգսյան. «Կրկնում եմ՝ ԼՀ հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու, բացառվում է»

Սերժ Սարգսյան. Ներողություն եմ խնդրում լրագրողներից հուլիսի լույս 30-ի դեպքերի համար

Նախագահ. Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---