ՀՀ-ում ընկերություն է ստեղծվելու՝ Իրանից գազի ներկրումն ավելացվելու նպատակով

ՀՀ-ում ընկերություն է ստեղծվելու՝  Իրանից գազի ներկրումն ավելացվելու նպատակով

PanARMENIAN.Net - Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա:

2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, նպատակ ունենալով ընդլայնել բնական գազի ներկրման ռեսուրսների բազան: Իրանական գազն առաջին անգամ առաքվեց Հայաստան գազամուղով 2009 թվականի մայիսի 15-ին: Ըստ պայմանավորվածության իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որը ստեղծվել է 1997-ին: Գազը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---