Բանկային հաշիվների կառավարման ACBA Mobile հավելվածը՝ իջեցված սակագնով

Բանկային հաշիվների կառավարման ACBA Mobile հավելվածը՝ իջեցված սակագնով

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ֆիզիկական անձանց համար նվազեցրել է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը: Մինչև սեպտեմբերի 20-ը հավելվածից օգտվելու համար դիմող հաճախորդներին կառաջարկվի 2500 դրամ միանվագ սակագինը:

ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ ինչպես իրենց հաշիվների միջև, այնպես էլ ՀՀ-ում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, արտաժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:

Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու ցանկացած վայրում ցանկացած պահին` ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, պլանշետ և ինտերնետ հասանելիություն: Հավելվածի բոլոր գործառույթներին, անգամ առանց հավելվածը ներբեռնելու, կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքյան էջում, իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google Play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով բանկի մասնաճյուղ` ակտիվացնել այն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---