Ուորլիքը ողջունել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երաշխավոր դառնալու ՌԴ պատրաստակամությունը

Ուորլիքը ողջունել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երաշխավոր դառնալու  ՌԴ պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր:

«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված ջանքերում»,- ասել է Ուորլիքը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից:Նպատակը լուծում գտնելն է, որը կմշակեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և կողմերն իրենց պարտված չէին զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանային հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---