Փաշինյանն ու Օհանյանը քննարկել են շփման գծում իրավիճակը

Փաշինյանն ու Օհանյանը քննարկել են շփման գծում իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ Աազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը:

Այդ մասին ինքը պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկման թեման վերջերս ԼՂՀ ՊԲ առաջնագիծ մեր կատարած այցն էր և այն հարցերը, որ արծարծել եմ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ հոդվածում», այդ թվում՝ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն էր», - գրել է Փաշինյանը։

Օգոստոսին մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության բանակի հրավերով այցելել էին Լեռնային Ղարաբաղ ու անցել ողջ շձման գծով՝ ծանոթանալու ապրիլյան ռազմական գործողություններից հետո կատարված և ընթացող աշխատանքներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---