ԱՎԾ. Հուլիսին գյուղոլորտն անկում է ապրել 2 սեպտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2016-ի հուլիսին կազմել է ավելի քան 90.593 մլրդ դրամ, ինչը 3.8%-ով պակաս է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 7 ամսվա կտրվածքով, այնուամեայնիվ, 1.3% աճ է արձանագրվել, ոլորտը տվել է 358.870 մլրդ դրամի եկամուտ: Տարեսկզբից տեմպերը, սակայն, շեշտակի նվազել են՝ 2015 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրվել էր 15.4% աճ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 3.3%-ով: Ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2.3% աճ՝ կազմելով 13.997 մլրդ դրամ: Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտների արտադրանքի ծավալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն նախատեսվում է հրապարակել եռամսյակային պարբերականությամբ: Կարդացեք նաև. Հայաստանում 4 անգամ ավելի շատ վիսկի է արտադրվել, քան շամպայն Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |