WhatsApp-ն ու Messenger-ը չեն միավորվելու

WhatsApp-ն ու Messenger-ը չեն միավորվելու

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չի ծրագրում միավորել WhatsApp-ը և Messenger-ը մեկ արտադրանքի մեջ:

Սոցկայքի հիմնադիրը գտնում է, որ սերվերները նախատեսված են շփման տարբեր ձևերի համար: Ցուկերբերգի կարծիքով՝ WhatsApp-ն օգտգագործվում է հարազատների հետ շփման համար, իսկ Messenger-ը օգտատերերը նախատեսում են օգտագործել ծանոթների հետ կապի համար, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Դուք շատ մտերիմ չեք նրանց հետ, չգիտեք նրանց հեռախոսահամարները, այդ պատճառով էլ չեք շփվում WhatsApp-ով, բայց նրանց ծննդյան օրը ցանկանում եք շնորհավորել և հարցնել ինչպես են գործերը»,-պարզաբանել է Ցուկերբերգը:

Օգոստոսի 25-ին սմարթֆոնների համար նախատեսված հայտնի WhatsApp ծառայությունը հայտարարել է, որ Facebook սոցցանցին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները:Դա նշանակում է, որ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան առավել թիրախային գովազդ տեսնել Facebook-ում, բայց ոչ հաղորդագրությունների փոխանակման բուն ծառայությունում: Այդ քայլը կարելի է գնահատել որպես փոքր, բայց զգալի տեղաշարժ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության մեջ, որը մշտապես խոստանում է պաշտպանել իր ավելի քան 1 մլրդ օգտատերերի մասնավոր կյանքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---