Կվիրիկաշվիլի. ՀՀ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, մնացածը շահարկումներ են

Կվիրիկաշվիլի. ՀՀ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, մնացածը շահարկումներ են

PanARMENIAN.Net - Հայաստանը սատարել և սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նրա դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է, իսկ մնացածը զուտ քաղաքական շահարկումներ են: Այդ մասին լրագրողներին է ասել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՀՀ նախագահը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Աբխազիայի պատվիրակության հետ:

Ըստ վարչապետի, Վրաստանում ՀՀ դեսպանը հայտարարություն է տարածել, որ նման հանդիպում չի եղել, առավել ևս չեն եղել պաշտոնական բանակցություններ:

«Հայաստանը մեր կարևոր գործընկերն է, հարևանն ու բարեկամ պետությունը և այդ կողմից ռիսկերը բացակայում են»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթին ներկա են եղել ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ 3 չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված կազմավորումների`Աբխազիայի (ճանաչված է ՌԴ կողմից), Հարավային Օսեթիայի (ճանաչված է ՌԴ կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---