Yerevan Jazz Fest-2016. Աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը մենահամերգ կտա Երևանում 9 սեպտեմբերի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest-2016-ի ընթացքում՝ հոկտեմբերի 13-ին, ՄՀՀ-ում համերգ կտա աշխարհահռչակ երգչուհի, ջազի դեսպանԴի Դի Բրիջուոթերը: Իր սերնդի լավագույն ջազ երգչուհիներից մեկը՝ Դի Դի Բրիջուոթերը, Գրեմիի եռակի դափնեկիր է, արժանացել է «Թոնիի»: Ամերիկացի երգչուհին որոշ ժամանակ բնակվել է Ֆրանսիայում, որտեղ էլ որ լիովին բացահայտվել է նրա տաղանդը և որպես երգչուհի, և՝ թատրոնի դերասանուհի: 1990-ին արժանացել է Սան-Ռեմո փառատոնի գլխավոր մրցանակին: Նաև նաև աշխատել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեռուստաշոույում: Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 13–16–ը։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ փառատոնն իր ծավալով, հնչեղությամբ և մասնակիցների քանակով կգերազանցի նախորդ տարվան և կնվիրվի Գրեմիի մրցանակակիր Ջորջ Ավագյանին, որը եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսերը: Համերգներով հանդես կգան նաև աշխարհահռչակ երաժիշտներ Ջոս Սթոունը, Ալինա Ենգիբարյանն և այլոք: Հայազգի երաժիշտներից ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Ուսնունցի գլխավորությամբ և Արմեն Թութունջյանը (Չիկո)։ Բացի այդ հոկտեմբերի 14–ին նախատեսվում է կազմակերպել բացօթյա համերգ` հայ երաժիշտների մասնակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ջազ ասոցիացիան և Mezzo Production–ը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը «Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը»,–գրել է նա Politico. Բելառուսը 2018-2022 թթ. Ադրբեջանին գաղտնի գործարքներով առաջադեմ զինատեսակներ է մատակարարել Ոչ Ադրբեջանի, ոչ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային Նա նշել է, որ աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս, «ոչ թե նենգ բռնապետ» Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում |