Հարցում. Ամերիկացիները չեն վստահում ԱՄՆ նախագահի «ռիսկային» թեկնածուներին16 սեպտեմբերի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը: Բացի այդ, ԱՄՆ բնակիչների մեծ մասը չի կարծում, որ Քլինթոնն ու Թրամփն արժանի են վստահության և ազնիվ են` 63% և 60%-ը համապատասխանաբար: Հարցման մասնակիցների 64%-ը կարծում է, որ Թրամփը չունի լավ նախագահ դառնալու համար անհրաժեշտ խառնվածքն ու բնավորության գծերը: Քլինթոնի պարագայում նույն կարծիքին է 44%-ը: Հարցման մասնակիցների միայն 36%-ն է հավատում, որ Քլինթոնը կարող է փոխել Վաշինգտոնում ընդունված գործելաոճը, 48% այդ հարցում վստահում է Թրամփին: Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Քլինթոնը Թրամփից լավ կվարի արտաքին քաղաքականությունը, ներգաղթին, ահաբեկչությանն ու ազգային անվտանգության առնչվող ոլորտները: Հարցման 51%-ը կարծում է, որ Թրափմն ավելի լավ կգործի տնտեսության և աշխատատեղերի ստեղծման ոլորտներում: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը, մասնակցել է 1433 մարդ գրանցված ընտրողների թվից, հարցման վիճակագրական անճշտությունը` մոտ 3% է: Ընթերցեք նաև. ԱՄՆ հայ համայնքը նախագահի թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |