«Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն դադարեցնում են քարոզարշավը Գյումրիում![]() 20 սեպտեմբերի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Սամվել Բալասանյանը դադարեցնում է քարոզարշավը: «Բալասանյան դաշինքի» նախարարական շտաբի հայտարարության մեջ, ասվում է, որ քարոզարշավը դադարեցվում է Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Սեպտեմբերի 20-ին գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրու ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Վ. Գրիգորյանի փոքր որդին՝ Արշակ Գրիգորյանը: Հիվանդանոցում պարզվել է, որ վերջինս մահացած է: «Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»,-ասվում է «Բալասանյան դաշինքի» նախարարական շտաբի հայտարարության մեջ: Քարոզարշավը դադարեցնելու մասին է հայտարարել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ևս թեկնածուներ է առաջադրել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին է ֆեյսբուքյանիր էջում հայտնել կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու, որոնցից առաջինում իշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11: Ընթերցեք նաև. Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |